Երևանում սեպտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 37343 քաղաքացի:
Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությո ւնն արձանագրել է 3927 կանչ, որոնց արդյունքում հոսպիտալիզացվել է 743 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Սեպտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 512 երեխա' 268 տղա և 244 աղջիկ: