Սիրիայի կառավարության աջակցությամբ և Համաշխարհային առողջապահության և Սիրիայի Կարմիր Մահիկ կազմակերպությունների համագործակցությամբ Դարաայի մարզին տրամադրվել է 13 տոննա բժշկական օգնություն:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Դարաայի մարզի առողջ ապահության ղեկավար Աբդ ալ Ուրուդ ալ Հոմսին նշել է, որ 9 բժշկական կենտրոններ ապահովվել են անհրաժեշտ դեղորայքով: Դրանց մեջ տարբեր տեսակի, այդ թվում երեխաների համար նախատեսված դեղորայք է ընդգրկված:

 

Նա նաև ավելացրել է, որ համագործակցությունը շարունակական է լինելու և շուտով հիվանդանոցներին անհրաժեշտ սարքավորումներ և դեղորայք կտրամադրվեն: Օգնությունը կբաժանվի Դարաայի հյուսիսային շրջանների քաղաքների և գյուղերի միջև:

 

Բժշկական օգնություն է տրամադրվել նաև Հալեպի արևմտյան և արևելյան գյուղերին:

 

Նախօրեին օգնություն էր տրամադրվել նաև Դամասկոսի Յարմուք փախստականների ճամբարի բնակիչներին: