Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի 2014թ. առաջնությունը:
Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, Աշխարհի և Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն քաշային Արսեն Ջուլֆալակյանը երկրորդ հաղթանակը տարավ ավստրիացի Ֆլորիան Մարխլի նկատմամբ՝ դուրս գալով առաջնության քառորդ եզրափակիչ: Հայ ըմբիշը հաղթանակ տոնեց 12:1 հաշվով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջուլֆալակյանը 9:0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Էլվին Մուրսալինին: