Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում գայլերը լուրջ վնաս են պատճառել տնտեսությունների ոչխարների հոտին' հոշոտելով կամ վիրավորելով մի քանի տասնյակ գլուխ ոչխար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ակունքի գյուղապետ Արծրուն Ղարիբյանը, սեպտեմբերի 13-ին գյուղի տնտեսությունների 400 գլուխ ոչխարների հոտն արածեցնելո ւ հերթը բաժին է ընկել համագյուղացի Գագիկ Ավագյանին, ով երեկոյան հոտը տուն բերելիս պարզել է, որ 150 գլուխ ոչխար բաժանվել է հոտից եւ մնացել սարերում: Գիշերվա ընթացքում որոնումները գրեթե արդյունք չեն տվել, իսկ սեպտեմբերի 14-ի ցերեկվա ընթացքում ակունքցիներին հաջողվել է գտնել իրենց ոչխարների հոշոտված 20 դիեր, եւս 20 ոչխար գյուղացիները գտնել են վիրավոր վիճակում: Մնացած գլխաքանակի որոնումներն առայժմ շարունակվում են: