Ուկրաինական «Ուդառ» կուսակցությունը, որը ղեկավարում է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, Գերագույն ռադայի ընտրություններին կմասնակցի Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի գլխավորած քաղաքական ուժի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է «Ուդառ» ընդդիմադիր խմբակցության փոխնախագահ Վիտալի Կովալչուկը:
«Այսօր «Պյոտր Պորոշենկոյի դաշինք»-ը կհաստատի այն, որ մենք միասնական դաշինքով ենք մասնակցելու ընտրություններին»,-նշել է Կավոլչուկը: