Ցանկացած ընտրական գործընթաց ինքնին խաղ է, լավ իմաստով։ Նույնիսկ ամենալավ խաղացողը պետք է ունենա փոխարինող, ինչպես օրինակ ֆուտբոլում։ Ընտրական ներկայիս մրցաշրջանի հայտնություն եւ հիմնական խաղացող Անդրիաս Ղուկասյանը նույնպես կարիք ունի փոխարինողի, տվյալ դեպքում' դուբլյորի կարիք։

Այս դերին լուրջ եւ համառ հայտ է ներկայացրել ՀՀ նախագահի բազմակի թեկնածու Արամ Հարությունյանը' նախկին ԱԻՄ–ական, Պարույր Հայրիկյանի նախկին դուբլյոր, ներկայում ազգային–համաձայնական։

Նա արդեն հասցրել է կրկնել Անդրիաս Ղուկասյանի երկու նախաձեռնությունները, մասնավորապես' որ բոլոր թեկնածուները հանեն իրենց թեկնածությունը եւ Սերժ Սարգսյանին թողնեն մենակ, եւ միջազգային դիտորդների հանդեպ դիրքորոշումը։

Եւ ահա, ակնկալվում է նաեւ վերջին փորձությունը. Անդրիաս Ղուկասյանը պատրաստվում է անժամկետ հացադուլի, հունվարի 21–ից։ Արդյոք Արամ Հարությունյանը կմիանա հացադուլին։