Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին այցելել են Հայաստանի Մարդու իրավունքի պաշտպանի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ այսօր թեկնածուի հացադուլի 5-րդ օրն է: ՄԻՊ ներկայացուցիչներն ասել են, որ զբաղվելու են վրանի թույլտվության հարցերով, նկատի ունենալով եղանակային բարդ պայմանները:
Ի պատասխան Անդրիաս Ղուկասյանն ասել է, որ ինքը կհամաձայնվի մի դեպքում, եթե դա լինի ընդհանուր որոշում, այսինքն՝ վրանի թույլտվություն տրվի ոչ թե իրեն, այլ բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են բողոքի շուրջօրյա ակցիաներ անել: