Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում վերջերս գայլերի կողմից տնտեսություններին պատճառված վնասի չափերը գյուղապետարանի հանձնաժողովի կողմից գնահատվել են մոտ 3 միլիոն դրամի սահմաններում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ակունքի գյուղապետ Արծրուն Ղարիբյանը, սեպտեմբերի 16-ի կեսօրվա դրությամբ այդպես էլ գյուղի կամ հարակից համայնքների հանդերում չեն գտնվել 20 գլուխ ոչխարները, որոնք 150 գլուխ ոչխարների հետ ցրիվ էին եկել ընդհանուր հոտից եւ կորել սեպտեմբերի 14-ի երեկոյան: Անհետացած 150 գլխից առողջ վիճակում հաջորդ օրերին գտնվել է 90 գլուխ ոչխար: Եվս 20 գլուխ գտնվել է հոշոտված ու անկված, 20 գլուխ' վիրավոր վիճակում:

 

Համայնքում ենթադրում են, որ դեռեւս չգտնված 20 գլուխ ոչխարները կարող են անհետացած լինել արդեն «երկոտանի» գայլերի թեթեւ ձեռքով, եթե մինչ այժմ դրանք չի հաջողվել գտնել նույնիսկ հոշոտված վիճակում:

 

Խոսրով Խլղաթյան