ՀՀ ԱԳՆ-ում սեպտեմբերի 16-ին տեղի ունեցան հայ-լեհական քաղաքական խորհրդատվություններ: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ Լեհաստանինը' Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանիպման ընթացքում քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ' քաղաքական երկխոսության խորացումը, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերը:

 

Ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկեցին հայ-լեհական համագործակցությունը ինչպես Եվրոպական միության, այնպես էլ այլ բազմակողմ հարթակներում:

Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև դինամիկ զարգացող մշակութային գործընկերությանը: