ՀՀ ԱԳ նախարարությունում ՀՀ և Իսրայելի Պետության ԱԳ նախարարությունների միջև հունիսի 18-ին կայացել են դիվանագիտական և քաղաքական խորհրդատվություններ: Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, իսրայելական կողմից' Իսրայելի ԱԳ նախարարության Գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի բաժնի պետ, դեսպան Աննա Ազարին: Խորհրդատվությունների ընթացքում քննարկվել է հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերել են քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ փոխշահավետ կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը:

 

Անդրադարձ է կատարվել փոխադարձ ներդրումների խրախուսմանը վերաբերվող հարցերին: Կարևորվել է փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ընդգծվել է փոխայցելությունների կարևորությունը:

 

Իսրայելի ԱԳՆ պատվիրակությունն այցելել է նաև Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծաղիկներ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: