ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև ապրիլի 13-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդատվություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական կողմից խորհրդատվությունները ղեկավարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ ռուսական կողմից' ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը:

 

 

Կողմերն անդրադարձել են Եվրոպական կառույցներում ընթացող գործընթացներին, ինչպես նաև այդ կառույցների շրջանակներում երկու երկրների համագործակցության հարցերին:

 

 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:

Նույն օրը Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: