ԱՄՆ-ի Սենատը հաստատել է նախագահ Բարաք Օբամայի առաջարկությամբ Անկարայում դեսպանի թեկնածու Ջոն Բասսի նշանակումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները' նշելով, որ Բասի թեկնածությունն ընդունվել է միաձայն:
2004-2005 թվականներին Բասը եղել է ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով հատուկ խորհրդականը: 2009-2012 թվականներին Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը զբաղեցրած Բասը 2005-2008 թվականներին ղեկավարել է Պետքարտուղարության գործողությունների կենտրոնը:
Մինչ Թուրքիայում ԱՄՆ դեսպան նշանակվելը Ջոն Բասն զբաղեցրել է Պետքարտուղարության գործադիր քարտուղարի եւ Ջոն Քերիի անձնական ընթերակայի պաշտոնները: