Թբիլիսում, սեպտեմբերի 19-ի մոտ ժամը 18:00-ին փլուզվել է հայկական Սուրբ Մինաս եկեղեցու ծածկի մի մասը: Եկեղեցին գտնվում է Հավլաբար պատմական տարածքում, Գելաթիի 13 հասցեում:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով yerkramas.org-ը, հենց այդ ժամանակ նույն վայրում Հայ Առաքելական եկեղեցու վրացական թեմին կից «Հայարտուն» մշակութային կենտրոնում անցկացվում էր հանդիպում հայ համայնքի և Վրաստանի վարչապետի խորհրդական Գուրամ Օդիշարիայի հետ, ում տեղեկացրել են դեպքի մասին:

 

Սուրբ Մինասն այն հինգ եկեղեցիների ցանկում է, որոնք վրացական իշխանությունը տարիներ շարունակ խոստանում է վերականգնել և դիտարկել դրանց փոխանցման հարցը Հայ Առաքելական եղեկեցուն: