«Միասնական Ռուսաստան» խմբակցությունը Պետդումայում աջակցել է Ալեքսեյ Միտրոֆանովին տեղեկատվական քաղաքականության կոմիտեի ղեկավարի պաշտոնից հեռացնելու ծրագիրը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Միտրոֆանովին պաշտոնից հեռացնելու փատաթուղթը կքննարկվի սեպտեմբերի 23-ին' Պետդումայի հանդիպման շրջանակներում: ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակի խոսքով՝ Միտրոֆանովն արդեն մի քանի ամիս չի մասնակցում խորհրդարանի ստորին պալատի նիստերին, հետևաբար լիովին չի կարող կառավարել հանձնաժողովը: Ներկա պահին Միտրոֆանովը գտնվում է արտերկրում:
Ալեքսեյ Միտրոֆանովը քրեական գործով մեղադրվում է խարդախության փորձի մեջ: 2014թ.-ի հունիսին Պետդուման համաձայնություն է տվել դատախազություն ներկայացնել Միտրոֆանովին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշումը: