Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի և Ճամբարակի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 22-ին' ժամը 03.15-ին, Աբովյան քաղաքից բերման է ենթարկվել 1988թ. ծնված Վարդան Բ.-ն, իսկ ժամը 04.35-ին Գեղարքունիքի մարզի Դպրաբատ գյուղից՝ 1991թ. ծնված Համլետ Հ.-ն: Վերջիններս տվել են խոստովանական ցուցմունքներ, որ Ռաիսա Մարգարյանի սպանությունը կատարել են իրենք: Գողոնը մասամբ առգրավված է: Վարդան Բ.-ն և Համլետ Հ.-ն ձերբակալված են: Կատարվում է քննություն:

 

Սեպտեմբերի 10-ին' ժամը 15.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 4 շենքի բնակարաններից մեկի լոգարանում տանտիրուհուն հայտնաբերել են սպանված: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 10.00-ից մինչև ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը մուտք էր գործել բնակարան, բութ գործիքով 6 անգամ հարվածել 1944թ. ծնված Ռաիսա Մարգարյանի գլխին, նրան տեղափոխել լոգարան, խեղդամահ արել, այնուհետև ննջասենյակից հափշտակելով 250.000 դրամ և ոսկյա իրեր' դիմել փախուստի:

 

Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (Սպանությունը, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով):