Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրեական գործն հարուցվել է երեկ' փետրվարի 8-ին Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունցած մահվան ելքով դանակահարության փաստով:
Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները շրջագայության ժամանակ 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցում «Բիլայնի» գրասենյակի մոտ նկատում են, որ մի քաղաքացի անօգնական ընկած է գետնին:
Ոստիկանները տեսնելով, որ նա վիրավոր է նրան տեղափոխում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ սակայն կարճ ժամանակ անց նա մահանում է:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզում է, որ մահացածը Սարի թաղի 9-րդ նրբանցքի բնակիչ 36-ամյա Վարդան Մանուկյանն էր, ով մարմնական վնասվածքներն ստացել էր, որովայնի և թիկունքի մասում սուր կտրող-ծակող առարկայի ստացած հարվածից:
Շարունակությունը՝ այստեղ: