Իրանը կարող է Եվրոպայի համար էներգառեսուրսների հուսալի աղբյուր լինել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է Ավստրիայի իր պաշտոնակից Հայնց Ֆիշերի հետ Նյու Յորքում կայացած հանդիպմանը:

 

«Իրանը եզակի կարգավիճակ ունի էներգետիկական ոլորտի տեսանկյունից, ուստի կարող է էներգիայի հուսալի աղբյուր լինել Եվրոպայի համար»,- Ռոուհանիի խոսքը մեջբերել են իրանական ԶԼՄ-ները:

 

«Մենք պատրաստ ենք Եվրոպային բնական գազ մատակարարել Ավստրիայի տարածքով»,- ասել է Իրանի նախագահը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: