Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան սեպտեմբերի 24-25-ն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

 

Նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգութ յանն առնչվող հարցեր, այնպես էլ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորություններն ու բազմակողմ շրջանակներում փոխգործակցության հեռանկարները: