Վրաստանի վարչապետը հանդիպում Է ունեցել ԱՄՆ-ի նախագահի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Գրուզիա Online»-ին, Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն լրագրողներին հայտնել Է Նյու Յորքում: Դիվանագետի խոսքով՝ Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին ներկա Է եղել Բարաք Օբամայի եւ նրա տիկնոջ՝ Միշելի անունից տրված ընդունելությանը, որի ընթացքում Էլ նա զրուցելու հնարավորություն Է ստացել ԱՄՆ-ի նախագահի հետ:
Փանջիկիձեն նշել Է, որ դա ավանդական ընդունելություն Էր, որին ներկա են եղել շուրջ երկու հարյուր երկրների պատվիրակությունների ղեկավարներ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Այսինքն՝ դա երկկողմ հանդիպում չԷր, բայց, չնայած դրան, վարչապետը հնարավորություն ունեցավ որոշ ժամանակ զրուցել ԱՄՆ-ի նախագահի հետ»,-ասել Է Փանջիկիձեն:
Ինչ վերաբերում Է երկու պետությունների ղեկավարների միջեւ կայացած զրույցի թեմային, ապա, Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, «Իրակլի Ղարիբաշվիլին եւ Բարաք Օբաման խոսել են ընդհանուր թեմաների եւ Վրաստանում տեղի ունեցող գործընթացների շուրջ»: