Ռուսաստանը պետք է վերադարձնի գլոբալ խաղորդի իր դերը, ինչի կարիքն ունի արդի աշխարհը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:

 

«Ես ՌԴ-ի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման հույս ունեմ, որը պետք է վերադարձնի արդի աշխարհում գլոբալ խաղորդի նրա դերը»,- ասել է Ռենցին:

 

Նրա կարծիքով՝ Ուկրաինայի հարավ-արեւելքում «հրադադարի մասին համաձայնագիրը, որն ստորագրվել է Մինսկում, կարեւոր հնարավորություն է»: «Եվ այդ հնարավորությունից հարկավոր է օգտվել»,- հավելել է Իտալիայի վարչապետը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: