Դանիան միացել է Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին վերացնելու միջազգային կոալիցիային: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Իշխանությունները մտադիր են Իրաք ուղարկելու յոթ F-16s կործանիչներ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում հակաահաբեկչական կոալիցիային աջակցելու հարցում:
Նշվում է, որ ավելի քան 40 երկիր միացել է կոալիցիային: