Դանիան միացել Է Իրաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման զինյալների դեմ պայքարող միջազգային կոալիցիային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Հելլե Թոռնինգ-Շմիտին:
Հաղորդվում Է, որ դանիական իշխանություններն Իրաք կուղարկեն F-16s յոթ կործանիչներ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կրոնական խմբավորումը, որը կապեր ունի «Ալ Քաիդա»-ի հետ, հատկապես ուժեղացել Է Սիրիայի տարածքում իրականացված գործողությունների ընթացքում, որտեղ ԻՊ-ն կռվում Է կառավարական ուժերի դեմ: Մի քանի ամիս առաջ խմբավորումը կտրուկ ակտիվացրել Է իր գործունեությունն Իրաքում, ինչի հետեւանքով օգոստոսին ԱՄՆ-ն սկսեց ավիահարվածներ հասցնել զինյալների դիրքերին: Այնուհետեւ գործողությունն ընդլայնվեց եւ ընդգրկեց Սիրիայի տարածքը: Սեպտեմբերի 23-ին արաբական մի շարք երկրների աջակցությամբ ԱՄՆ-ն սկսել Է Սիրիայի հյուսիսում ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա» եւ «Խորասան» ահաբեկչական խմբավորումների դիրքերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: