«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական խմբավորման անդամների գործողությունների արդյունքում Սիրիայի Քոբանի քաղաքից սիրիացի քրդերի նոր ալիքներ են գալիս Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Թարաֆ» պար բերականը, փախստականների նոր ալիքի մասին խոսել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

 

Նա տեղեկացրել է, որ վերջին տասը օրերի ընթացքում Թուրքիա է մուտք գործել 160 հազար 335 սիրիացի:

 

Սիրիայում 2011 թվականից սկսված ճգնաժամից հետո մեծ թվով սիրիացիներ լքել են երկիրը: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայի հարևան երկրներում բնակվում է ավելի քան 3 միլիոն սիրիացի փախստական: 2014 թվականի սեպտեմբերի 14-ի տվյալներով'Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 847 հազար 266-ի: