ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն' ԵԱՀԿ-ն սեպտեմբերի 30-ին մշտադիտարկում է իրականացրել Աղդամի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մշտադիտարկումն ընթացել է առանց միջադեպերի:

 

Հայկական կողմից մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պիտեր Սվեդբերգը:

 

Հակառակ կողմից մոնիթորինգն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Եվգենի Շարովը: