ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն' ԵԱՀԿ միջնորդական առաքելությունը սեպտեմբերի 30-ին մշտադիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մշտադիտարկումը տեղի կունենա Աղդամի շրջանում:
Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պիտեր Սվեդբերգը:
Հակառակ կողմից մոնիթորինգին կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Եվգենի Շարովը: