ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն' մարտի 19-ին ԵԱՀԿ-ն մշտադիտարկում կիրականացնի:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն' մշտադիտարկումը տեղի կունենա Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում:

 

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ Անդրեյ Բարաշկինը (Ռուսաստան):

 

Ադրբեջանական կողմում մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պետեր Շվեդբերգը:

 

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: