ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն' ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը մշտադիտարկում կիրականացնի ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Մշտադիտարկումը տեղի կունենա մայիսի 5-ին Տերտերի շրջանի ուղղությամբ:

 

Հայկական կողմից մշտադիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Եվգենի Շարովը և Սայմոն Թիլլերը: Հակառակ կողմից մոնիթորինգին կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն ու Պիտեր Սվեդբերգը: