ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն ԵԱՀԿ-ն մշտադիտարկում կիրականացնի Լեռնային Ղարաբաղի շփման գծում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մշտադիտարկումը տեղի կունենա նոյեմբերի 5-ին Թարթառի շրջանի ուղղությամբ:

 

Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Եվգենիյ Շարովը:

 

Հակառակ կողմից մոնիթորինգը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայաչուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Սիմոն Թիլլերը: