ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն' ԵԱՀԿ-ն մշտադիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական շփման գծում:
Մշտադիտարկումը կիրականացվի Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի մոտակայքում:
Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը և անձնական օգնական Ուիլյամ Պրայորը:
Հակառակ կողմից մոնիթորինգը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պիտեր Սվեդբերգը: