ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն' դեկտեմբերի 11-ին ԵԱՀԿ միջնորդական առաքելությունը մշտադիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական շփման գծում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մոնիթորինգը կիրկանացվի Տավուշի մարզի ուղղությամբ:
Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Եվգենի Շարովը և Սայմոն Թիլլերը:
Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պետեր Սվեդբերգը: