ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն'ԵԱՀԿ-ն ապրիլի 15-ին մշտադիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական սահմանին: Մշտադիտարկումը տեղի կունենա Թովուզի շրջանում:

 

Հայկական կողմում մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժի Աբերլեն:

 

Հակառակ կողմում մոնիթորինգին կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Պիտեր Սվեդբերգը: