Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում սեպտեմբերին 30-ին ձայների մեծամասնությամբ ընդունվել Է բանաձեւ, որով անվերապահորեն դատապարտվում Է Եվրոպայում նեոնացիզմի դրսեւորումների աճը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ընդունված տեքստում նշված Է, որ «Խորհրդարանական վեհաժողովն անվերապահորեն դատապարտում Է Եվրոպայում նեոնացիզմի (իրավական ծայրահեղականության) դրսեւորումների եւ նեոնացիստական կուսակցությունների ու շարժումների աճը, որոնցից ոմանք խորհրդարան են անցել պետության կամ եվրոպական մակարդակով»:

 

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի 47 պետություններին կոչ Է արել՝ մշակել նեոնացիստական գաղափարոխոսության դեմ պայքարի գործողությունների պլաններ: ԵԽԽՎ-ն նաեւ հանդես Է եկել Եվրոպայի խորհրդի «ո՛չ ատելության հրահրմանը» արշավի շարունակման աջակցության օգտին՝ Եվրոպայի երիտասարդության ներգրավմամբ:

 

Այն անհրաժեշտ Է համարում գործողությունների պլան մշակել ոստիկանության եւ հատուկ ծառայությունների, այդ թվում ինտերնետ-ոստիկանության համար՝ ինտերնետ-ռեսուրսներում նեոնացիստական ատելության դեմ պայքարելու նպատակով: