Ֆրանսիայի Սենատի ընտրություններում Սոցիալիստական կուսակցության պարտությունից հետո այդ երկրի խորհրդարանի նոր նախագահ կդառնա խորհրդարանի վերին պալատում ընդդիմության առաջնորդ Ժերար Լարշեն: Նրա թեկնածությունն այդ պաշտոնում ստացել է «Միություն» կուսակցության համախոհների հավանությունը' ի աջակցություն ազգային շարժման:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Իտառ-Տասս»-ը, Սենատի նոր նախագահի ընտրությունները պաշտոնապես կկայանան վաղը, սակայն հաշվի առնելով, որ վերջին հանգստյան օրերին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում վերին պալատում տեղերի մեծ մասը սոցիալիտներից անցել է աջակողմյան ընդդիմությանը, Լարշեի համար այդ գործընթացը կդառնա ընդամենը ձևականություն:

 

Համաձայն Ֆրանսիայի սահմանադրության' Սենատի ղեկավարի պաշտոնն իր նշանակությամբ երկրորդն է' երկրի նախագահից հետո:

 

Հատկանշական է, որ Ժերար Լարշեն արդեն գլխավորալե է Սենատը' 2008-ից 2011 թվականներին: Նրա հեղինակությունն ընդունում էին ինչպես համախոհները, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները: