ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Հյուսիատլանտյան խորհրդի առաջին նիստն Է վարել նախագահի կարգավիճակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է Բրյուսելում:

 

«Ես անհամբերությամբ եմ սպասում աշխատանքի սկսվելուն, եւ ինձ համար մեծ պատիվ Է լինել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը»,- հայտարարել Է Ստոլտենբերգը՝ իր առաջին աշխատանքային օրը ժամանելով Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայան:

 

Նրան ողջունել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն, Հյուսիատլանտյան խորհրդի դիվանագիտական կորպուսի ղեկավար, Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Մարտին Էրդմանը եւ Ռազմական կոմիտեի փոխնախագահ գեներալ-լեյտենանտ Մարկ Շիսլերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: