Օրերս Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում տեղի ունեցավ «Եզդիների սրբատեղի» Զիարիատի օծման երրորդ տարվա արարողությունը:
Ակնալիճում բացվել է նաև հայ-եզդիական բարեկամության հուշահամալիրը, տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հուշաքարը:
Բարեկամության հուշահամալիրի հարևանությամբ տեղադրված են եզդի ժողովրդի պատմության նշանավոր դեմքեր՝ Ոսուբ Բեգի, Ջհանգիր Աղայի, նրանց զինակից Անդրանիկ Զորավարի արձանները: