Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում «Լուդոգորեցի» դեմ խաղում վրիպած 11 մետրանոց հարվածը:
«Չգիտեմ՝ ես վատ հարվածեցի, թե դարպասապահը լավ խաղաց: Դարպասապահները նույնպես հաջող են գործում և ետ մղում հարվածը: Այնպես որ պետք է շնորհավորել նրան: Իսկ երկրորդ անգամ նա արդեն ոչինչ չէր կարող անել: Ինչ վերաբերում է խաղին, ապա այն դիտարժան չստացվեց, սակայն մենք հասանք մեր նպատակին: Մրցակցի մոտ լավ գոլային պահ չեմ հիշում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն:
Նշենք, որ պորտագալացին հանդիպմանը 11 մետրանոց հարվածից կարողացավ գրավել մրցակցի դարպասը: