ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանն Է կանչում» համաժողովում հայտարարել Է, որ Եվրասիական տնտեսական միության սկզբունքները լիովին համապատասխանում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմաներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

Նրա խոսքով՝ 2015 թվականի հունվարի 1-ից ստեղծվող ԵՏՄ-ն իրենց կներկայացնի 170-միլիոնանոց շուկա՝ «ապրանքների, ծառայությունների, կապիտալների ազատ շարժով»:

 

Պուտինը հիշեցրել Է, որ այժմ ավարտվում Է Միությանը Հայաստանի միանալու գործընթացը, ակտիվ երկխոսություն Է ընթանում Ղրղզստանի հետ: «Վստահ եմ, որ այդ միավորման մասնակիցների թիվը կաճի»,- հավելել Է ՌԴ-ի նախագահը: