Ռւսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հույս ունի կայունացնելու Ուկրաինայում տիրող իրավիճակը հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններից հետո: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն:
«Հուսով եմ, որ Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները արժանապատվորեն կանցկացվեն, և, ի վերջո, քաղաքական կայունություն կհաստատվի»,- ասել է Պուտինը:
Բացի այդ, Պուտինը նաև նշել է, որ ընտրությունների ընթացքում անթույյլատրելի կլինեն որևէ տեսակի խտրականությունները:
Նա նաև հայտնել է, որ Ուկրաինան կարող է պահպանել տարածքային ամբողջականությունն ու միասնությունը իր երկրի քաղաքացիներին հարգելու դեպքում: