ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը հավաստել է իր եղբոր՝ Ջեբի քաղաքական հավակնությունները, որին համարում են 2016 թվականի նախագահական ընտրությունների հավանական թեկնածուներից մեկը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fox News հեռուստաալիքին:
«Կարծում եմ, որ նա ցանկանում է նախագահ դառնալ»,- հայտարարել է Բուշ կրտսերը հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով իր եղբոր քաղաքական ծրագրերի վերաբերյալ հարցին: Միեւնույն ժամանակ նախկին նախագահը նշել է, որ Ջեբ Բուշը դեռեւս վերջնական որոշում չի ընդունել:
«Նա շատ շրջահայաց մարդ է եւ կշռադատում է իր հնարավորությունները»,- հավելել է նախկին նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: