Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր ցանկությունը երկրի ցմահ նախագահ դառնալն է:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է անգլիական The Times թերթը' նշելով, որ իր անդամակցած' իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական ընտրություններում անակնկալ հաղթանակից հետո Էրդողանն արագացրել է սահմանադրությունը փոփոխելու միջոցով սեփական իշխանությունն առողջացնելու ձեռնարկումները:

 

 

«Նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո ունեցած առաջին իսկ ելույթում Էրդողանը հայտարարեց, որ ինքը սպասում է նրան, որ ազգը հակվի նախագահի լիազորությունները կառավարության կողմից մեծացնելուն: Այժմ նախագահական համակարգի առաջարկը հանրաքվեի դնելու համար ԱԶԿ-ին ամենաշատը լրացուցիչ 13 պատգամավորի աջակցություն է անհրաժեշտ ապահովել: Քանի որ քրդական և ձախամետ կուսակցությունները դեմ են դրան, այդ աջակցությունն, ամենայն հավանականությամբ, Էրդողանը կստանա ազգայնականներից»,- կարծիք է հայտնել թերթը:

 

 

Անգլիական հեղինակավոր թերթը համոզմունք է հայտնել, որ իր նպատակին հասնելու համար Էրդողանը մեծացնելու է ճնշումը սահմանադրական փոփոխությանը դեմ քաղաքական մրցակիցների նկատմամբ, ինչի արդյունքում հնարավոր է հասնի Թուրքիայի ցմահ նախագահ դառնալու իր վաղեմի երազանքին: