Խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերի' ԲՀԿ-ի, «Ժառանգության», ՀԱԿ-ի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին կդրվի երեք ուժերի կողմից ընդունելի քաղաքական պահանջ: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման հայտարարություն արեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: «Քաղաքական պահանջ, անշուշտ, ներկայացվելու է: Այն կլի նի երեք քաղաքական ուժերի միասնական օրակարգը, որը դեռ ձևավորման փուլում է:

 

Օրակարգում հստակ երկու հարց ունենք, 12 կետերի հետ կապված գնահատական կտրվի, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների հետ կապված հարցը կշոշափվի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց պատգամավորը: Նա հայտնեց, որ քաղաքական պահանջը կամբողջացնեն ու հստակեցնեն մարզային հանրահավաքներից հետո:

 

Հարցին ի պատասխան, արդյոք, երևանյան հանրահավաքին կմասնակցեն երեք կուսակցությունների ղեկավարները' Ռուբեն Հակոբյանը նշեց. «Առաջնորդների մասնակցությունը քննարկման փուլում է»: