Ոչ իշխանական եռյակը դեռևս միասնական օրակարգ չի ձևավորել: Այս մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Մեր միակ խնդիրը հիմա միասնական օրակարգ ձևավորելն է, որն այս պահին դեռ չկա: Սակայն մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, և պետք է նշեմ, որ «Ժառանգ ություն»-ը եռյակից դուրս գալու խնդիր չունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

 

Արմեն Մարտիրոսյանը միասնական օրակարգի բացակայությունը պայմանավորում է այն հանգամանքով, որ եռյակում տարբեր քաղաքական ուժեր են, սակայն հույս հայտնեց, որ առաջիկայում իրենք կկարողանան հասնել միասնական օրակարգի ձևավորմանը: «Մեր նպատակն է հասնել նրան, որ եռյակում օրակարգը միասնական լինի, համագործակցությունն ավելի ամրապնդվի, փաստաթղթավորվի: Եվ ես հույս ունեմ, որ մենք առաջիկայում դրան կհասնենք: Մենք միանշանակ կողմնակից ենք այս համագործակցությունը շարունակելուն: Չնայած միասնական օրակարգի բացակայությանը՝ մենք մինչ այս պահը արդյունավետ համագործակցել ենք եռյակի ձևաչափով և շարունակելու ենք այդ համագործակցությունը՝ ավելի ամրապնդելով այն»,- նշեց Մարտիրոսյանը:

 

Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի «Ժառանգություն»-ը կավարտի հավաքները՝ չբացառելով, որ հաջորդ տարի դրանք կշարունակվեն: Անդրադառնալով կուսակցության վերջին քաղաքացիական ժողովին՝ նա ընդգծեց, որ այդ հանդիպումն արդյունավետ է եղել, իսկ մարդասակավությունը հիմնականում պայմնավորված է եղել եղնակային պայմաններով: «Սակայն պետք է ասեմ, որ մեզ համար երբեք շատ մարդ հավաքելը խնդիր չի եղել: Մեր հավաքները միշտ էլ այնքան մարդաշատ չեն եղել, սակայն ընտրությունների արդյունքում մենք միշտ էլ կարողացել ենք բավարար ձայներ ապահովել: Վառ վկայություն այն է, որ Երևանի ավագանիում երեք քաղաքական ուժ է ներկայացված, որոնցից մեկն էլ «Ժառանգություն»-ն է»,- ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը:

 

Խորհրդարանական երեք ուժերը' «Ժառանգությունը», Հայ ազգային կոնգրեսն ու «ԲարգավաճՀայաստան» կուսակցությունը, հայտարարել են, որ հանրահավաքային պայքար են սկսել: Նրանք արդեներկու հանրահավաք են արել (հոկտեմբերի 10-ին եւ 24-ին), սակայն դեռեւս միասնական օրակարգչունեն: ՀՅ Դաշնակցությունը, որն ավելի վաղ որոշ հարցերի շուրջ համագործակցում էր երեք ուժերիհետ' լքեց քառյակը' ընդգծելով, որ կողմ է Սահմանադրական բարեփոխումներին եւ չի կարողհարթակում գտնվել այն ժամանակ, երբ մյուս ուժերը դեմ են արտահայտվում այդ բարեփոխումներին: Եռյակի ուժերն իրենց ոչ միասնականությունն ի ցույց դրեցին նաեւ դեկտեմբերի 4-ին' Ազգային ժողովում տարբեր կերպ քվեարկելով Եվրասիական տնտեսական միության անդամակցության հարցում. Խորհրդարանական խմբակցություններից միայն «Ժառանգությունն» էր դեմ պայմանագրին: