Նիդերլանդները Ֆ-16 տեսակի կործանիչներ են ուղարկել Մերձավոր Արևելք' «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Ժանին Հենիս-Պլասհերտը՝ ավելացնելով, որ 5 ինքնաթիռները դուրս են եկել «Վոլկեր» ավիաբազայից: Հորդանանում տեղակայված օդանավերը կռմբակոծեն ԻԼԻՊ-ի դիրքերը: Նախարարը չի հստակեցրել, թե օդանավերը երբ կսկսեն ռմբակոծությունը:

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկերը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի դեմ պետք է պայքարել ողջ աշխարհով: Նա չի հերքել, որ դա բարդ խնդիր է, սակայն ինքնիրեն այն չի լուծվի: Անգելա Մերկելի խոսքով' ահաբկիչները սպառնալիք են ներկայացնում նաև իր երկրում:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Կանադայի խորհրդարանը հոկտեմբերի 6-ին կքվեարկի Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ կազմակերպության դեմ միջազգային դաշինքին միանալու համար: Կանադայի կառավարության մամուլի քարտուղար Ջեյսոն Մաքդոնալդը նշել է, որ վարչապետ Ստեֆան Հարբերը միջազգային դաշինքին միանալու վերաբերյալ հարցեր կքննարկի խորհրդարանում, կպարզաբանի հանգամանքները, այնուհետև հոկտեմբերի 6-ին տեղի կունենա քվերակությունը:

 

ԱՄՆ-ը և դաշնակից երկրներն օգոստոսի սկզբից օդային հարվածներն են հասցնումլ Իրաքի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորումների ուղղությամբ: ԱՄՆ-ը հայտարարել էր, որ աջակցություն է ստանում ավելի քան 50 երկրներից: