«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակրպությունը տարածել է հերթական տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես են իրենք մահապատժի ենթարկում բրիտանացի գերուն' Ալան Հենինգին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Միացյալ Թագավորության արտգործնախարարությունը հայտնել է, որ տարվում են աշխատանքներ պարզելու' արդյոք ձայնագրությունն իրակա՞ն է, թե ոչ: «Ալան Հենինգի վայրենի սպանությունը ցույց է տալիս, թե ինչ բարբարոսներ են այդ ահաբեկիչները: Իմ բոլոր մտքերը նրա կնոջ և երեխաների հետ են»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Տաքսու 47-ամյա վարորդ Ալան Հենինգը գերեվարվել էր Սիրիայում, 2013 թվականի դեկտեմբերին: Նա Սիրիա էր ժամանել օգնություն բաժանելու համար: Վերջին երկու ամսվա ընթացքում ԻԼԻՊ-ի ահաբեկիչներն արդեն մահապատժի են ենթարկել մի քանի օտարերկրյա գերիների: