Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ' «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանն ընդառաջ շաբաթ օրերին մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվել են շաբաթօրյակներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացառություն չի եղել նաև նախ ատոնական վերջին շաբաթ օրը: Կենտրոնացվել են սանմաքրման և կանաչապատման բոլոր ձեռնարկությունների, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության կրթօջախների և մյուս կառույցների հնարավորությունները:

 

Հատուկ ուշադրություն է դարձվել տոնական միջոցառումների անցկացման հարակից վայրերին: Աշխատանքները վերահսկում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու օպերատիվ շտաբը: