«Էրեբունի-Երևան- 2796» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան այցելած շուրջ 40 պաշտոնական պատվիրակությունների ղեկավարներն ու անդամները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվո ւթյան և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Երևան՝ իմ տուն» կարգախոսի ներքո մայրաքաղաքում կանցկացվեն «Էրեբունի-Երևան 2796»-ին նվիրված տոնակատարությունները: Ծրագիրն այս տարի ևս հագեցած է: Հոկտեմբերի 11-12-ը մայրաքաղաքում կտիրի տոնական տրամադրություն: «Էրեբունի-Երևան 2796»-ի մշակութային ծրագրերի և կոնֆերանսի կազմակերպման համար համայնքային բյուջեից հատկացվել է 130 միլիոն դրամ, իսկ սոցիալական ծրագրի համար՝ 50 միլիոն դրամ: Քաղաքապետարանին աջակցել են բազմաթիվ այլ կազմակերպություններ: