ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը ներողություն է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից նախկինում տված հայտարարության համար, թե իբր Անկարան աջակցել է Սիրիայում ահաբեկիչներին, այդ թվում նաև «Իսլամական պետություն» խմբավորմանը: Այս մասին հայտնել է ТАСС-ը:

 

Բայդենը զանգահարել է Թուրքիայի նախագահին իր դիտողությունները պարզաբանելու համար, և ներողություն խնդրել վերջինից տված հայտարարության համար, եթե այն որևէ հետևանքներ է առաջացրել:

 

Նշենք նաև, որ անցյալ հինգշաբթի Հարվարդի համալսարանում ելույթի ժամանակ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնի գլխավոր խնդիրը մերձարևելյան դաշնակիցներն են: