Թուրքիայի իշխանությունները սկսել են տարհանել Սիրիայի սահմանին գտնվող Սուրուչ գավառի երեք թաղամասերի' Քյուչուքքենդիրլիի, Բույուքքենդիրլիի և Մյուրշիթփընարի բնակչությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, տարհանման պատճառը եղել է նախօրեին սիրիական կողմից ռումբի արձակումը, որը, թուրքական կողմի պնդմամբ, ընկել է մի տան վրա, որտեղ չորս մարդ վիրավորվել է:

 

Թուրք-սիրիական սահմանին գտնվող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից Թուրքիայի դեմ արձակած կրակոցներին թուրքական զինուժը համարժեք պատասխան է տվել:

 

Թուրքիայի մեջլիսը հոկտեմբերի 2-ին կքննարկի մանդատը, որը թույլ կտա երկրի զինված ուժերին սպառնացող վտանգի պարագայում մասնակցել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ մղվող պայքարին: Միաժամանակ այն նախատեսում է օտարերկրյա զինված ուժերի տեղակայումը Թուրքիայում: Մանդատը կգործի մեկ տարի: