Ըստ Robin des bois բնապահպանական ասոցիացիայի' իշխանությունները չեն ապահովել բնակիչների անվտանգությունը Նոտր Դամի տաճարում հրդեհից հետո: Ընկերության ներկայացուցիչները դիմել են դատարան՝ այրվող շինության հարակից թաղամասերը կապարով աղտոտելու մեղադրանքով. գրում է Le Monde–ը:


Ըստ պարբերականի' դատարանին ուղղված բողոքում ասոցիացիայի անդամները պնդում են, որ իշխանությունները «կանխամտածված վտանգել են հանրությանը» և բավարար միջոցներ չեն ձեռնարկել կապարի թունավորումից բնակչությանը պաշտպանելու համար:


Բնապահպանները նշում են, որ տաճարի այրված տանիքում եղել է մոտ 400 տոննա կապար և կապար պարունակող փոշին նստել է շինության հարևանությամբ գտնվող այլ շինությունների վրա: