Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հերթական անգամ ճանաչվել է տարվա լավագույն ուելսցի ֆուտբոլիստ:
25-ամյա ֆուտբոլիստի համար սա արդեն 4-րդ նման մրցանակն է կարիերայում: Բեյլը նաև երկրպագուների կողմից է ճանաչվել Ուելսի լավագույն ֆուտբոլիստ:
«Տոտենհեմի» պաշտպան Բեն Դևիսը ճանաչվել է ընթացիկ մրցաշրջանի ուելսցի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը: